«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանում, ինչպես հայտնի է, գոյություն ունի վաղուց կայացած քաղաքական համակարգ, տնտեսական (հաճախ այն անվանում են նաեւ օլիգարխիկ-կլանային) համակարգ եւ այլն, եւ ամեն անգամ ընտրություններից առաջ այդ վաղուց կայացած համակարգերը խիստ քննադատության են ենթարկվում։ Ընդ որում` քննադատում են բոլորը. ե՛ւ իշխանություններն են իբր փորձում պայքարել օլիգոպոլիաների դեմ, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանություններն են խոսում քաղաքական համակարգը փոխելու անհրաժեշտության մասին, ե՛ւ ընդդիմությունը։ Արդյունքում` ամեն անգամ նույն շիլաշփոթն է ստացվում, իշխանություններն օգտվում են դրանից, եւ մեծ հաշվով` ոչինչ էլ չի փոխվում»։