«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե մինչ այժմ Սերժ Սարգսյանը կարողանում էր ներհանրապետական գզվռտոցը իր շահերին ծառայեցնել` «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, ապա ընտրությունների շրջանում նա ստիպված է լինելու գոնե առժամանակ հաշտեցնել այդ երեք թեւերին, իսկ դա նշանակում է, որ նա մի հատ էլ հուշագրի տեքստ պետք է կազմի: Նախագահական պաշտոնի իր գործունեության ընթացքում Սերժ Սարգսյանը, բացի լեգիտիմության հետեւից վազելուց, գործնականում որեւէ այլ բան չի արել»: