«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, բոլորիս մտավախությունն այն էր, որ խորամանկ թուրքերը հիմա ամենուր հայտարարելու են, թե իրենք հայերի հետ լեզու են գտնում, եւ այն երկրների խորհրդարանները, որոնք ընդունելու են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, իբր խանգարելու են այդ մերձեցման գործընթացին: Երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը հերքեց այդ տրամաբանությունը…»: