«Հայկական ժամանակ»-ը գրում է.- «Երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ Աստրախանում տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կշարունակեն ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Վերջին շրջանում տարբեր մակարդակներով հնչող հայտարարություններում որպես Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման վայր նշվում էր Աստանան, իսկ ժամկետը` դեկտեմբերի 1-2-ը: Այնպիսի տպավորություն է, որ Աստրախանում Մեդվեդեւի նախաձեռնությամբ հանդիպումը կազմակերպվել է ժամերի ընթացքում, կայծակնային արագությամբ»: