Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող իրադարձություններին անդրադառնալով` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի` այդ միջադեպերի վերաբերյալ տված բացատրությունների ոչ մի խոսքին ես, իհարկե, չեմ հավատում, բացի մեկից. Փաշինյանի հետ նույն խցում գտնվում են եւս 18 հոգի: Հենց այդ հանգամանքն է ինձ ամենաշատը հիշեցնում ստալինյան «Գուլագը»: 21-րդ դարում, Եվրախորհրդի անդամ երկրում մի խցում պահվում է 19 հոգի: Հայաստանի օրենքները խախտելու, մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները չհարգելու էլ ի՞նչ ապացույց է պետք: Տպավորությունն այն է, որ քաղբանտարկյալ լրագրողին հատուկ են դրել նման պայմանների մեջ, որպեսզի շունը տիրոջն ընդհանրապես չճանաչի, եւ այդ քաոսի մեջ Փաշինյանի նկատմամբ կիրառվեն բռնաճնշումներ»: