«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր, կարծում եմ, բոլորին պարզ է, որ ոչ մի արտահերթ ընտրություն չի լինելու: Երկու տարի ընդդիմությունը հույսը կապում էր նրա հետ, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ «պարտվողական փաստաթղթեր» կստորագրի, կամ` որ Պուտինն ու Մեդվեդեւը նրան կասեն` «գնա'», բայց ոչ մեկը, ոչ մյուսը, ըստ ամենայնի, տեղի չի ունենա: Ինչպես ասում են, «Մոսկվան դաբրոն տվալ ա»` Ղարաբաղի հարցում չզիջելու եւ իշխանությունից չհեռանալու: Իսկ առանց Արեւմուտքի «դաբրո»-ի մեր իշխանությունը յոլա կտանի»: