«Առավոտ»-ը գրում է. - «Մարդիկ, որոնք կարող են Հայաստանում ինչ-որ բան ստեղծել, թեկուզ 10 հոգանոց աշխատատեղ ունեցող արտադրություն, գնում են երկրից ոչ թե այն պատճառով, որ սոված են եւ չեն կարողանում գլուխները պահել, այլ` որովհետեւ զզվել են ապօրինություններից, կոռուպցիայից եւ հովանավորչությունից: Մարդիկ ուզում են, որ ամեն ինչ հստակ ու միանշանակ լինի, ոչ թե «խոսելու վրա», ուզում են շարժվել օրենքներով, ոչ թե «նպատակահարմարությամբ»: