Բաքվի լռությունն արդյո՞ք չի նշանակում, որ խաղաղության բանակցությունները փակուղում են։
Միացյալ Նահանգները հայտարարել է Իսրայելում THAAD-ի՝ հակահրթիռային պաշտպանության իր ամենաարդիական համակարգերից մեկի տեղակայման մասին: Փորձագետներն այդ քայլը դիտարկում են որպես կանխատեսվող հարձակումից հետո Իսրայելն Իրանի պատասխան հարվածի դեմ ամրապնդելու Վաշինգտոնի ջանքերի մաս:
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած կուսակցությունը, որը Վրաստանում իշխում է 12 տարի, անթաքույց շահարկում է Ուկրաինայի ծանր իրավիճակը:
ԱԽ քարտուղարը Պրահայում «Ֆորում 2000» կոնֆերանսում վերստին հայտարարեց՝ եթե Բաքվում առկա է քաղաքական կամք, ապա խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ամենասեղմ ժամկետում։
Երևանից պաշտոնյաները հայտարարում են՝ արտատարածքային ճանապարհը Հայաստանի կարմիր գիծն է։
Վրաստանի իշխող կուսակցությունը գալիք ընտրությունները ներկայացնում է որպես գոյաբանական ընտրություն պատերազմի և խաղաղության միջև։
Հայազգի գիտնականն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ։
Բայդենի վարչակազմը դեռ չի հստակեցնում՝ մտադի՞ր է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ:
Ռուսաստանը, Հայաստանը, ու Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետը մանիպուլացնելու և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:
Հայաստանի ԱԳՆ-ը պնդում է, որ ապաշրջափակման սկզբունքները թե՛ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում, թե՛ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում նույնական են:
Բեռնել ավելին