Երկար ամիսներ տեւած բուռն ընտրապայքարից, էլեկտրոնային նամակների եւ հայտարարությունների անվերջ տարափից, թեկնածուների եւ նրանց աջակիցների կողմից միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո, Միացյալ Նահանգների նախագահի եւ Կոնգրեսի ընտրությունները անփոփոխ թողեցին ամերիկյան քաղաքական դաշտը: Միացյալ Նահանգներն առաջիկա չորս տարիների ընթացքում կունենա միեւնույն Նախագահը եւ Ներկայացուցիչների պալատում ու Սենատում՝ միեւնույն մեծամասնությունները: