Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով Էջմիածին-Երևան տանող ճանապարհը փակած ակտիվիստներից Ջիվան Ասատրյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ դադարեցնում են փողոցներ փակելու միջոցով բողոքի ակցիաները:
Արամի 23 հասցեում գտնվող շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է:
Մանիպուլիացիոն որակելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարարությունները՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ դրանք որևէ կերպ չեն կարող իրավիճակ փոխել:
ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության հարցը դեռ կարելի է քննարկել, այս կարծիքին է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրոզոյանը։
Այս անգամ նորամուծություն կա՝ պատգամավորներին մանդատ կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ՝ ընտրողները։
Արդեն երրորդ տարին է՝ չի կայանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարած մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման մրցույթը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր ընտրված մարզպետներից ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել միայն Տավուշի և Շիրակի մազպետները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի՝ այսօր կայացած արտահերթ նիստում տեղեկացրեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին, ժամը 10:00-ին:
«Ես կարծում եմ, որ զղջալու են սրա համար», - հակադարձում է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը:
«Այբ»-ը Կրթության և գիտության նախարարությունից չի ստացել որևէ պաշտոնական եզրակացություն, հաղորդագրությամբ տեղեկացնում է հիմնադրամը՝ պատասխանելով Կրթության և գիտության նախարարությանը։
«Ջի-Էլ-ՋԻ Փրոջեկտ Քոմփանի»-ի բաժնետեր և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը տեղյակ է, թե որտեղ է հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի համոզմամբ, ուժային կառույցները չեն կարող լինել խորհրդարանական վերահսկողության դաշտից դուրս ։
«Ո՞վ պետք է համակարգի Հայաստան-սփյուռք հարաբերությունները, ո՞վ պետք է իրականացնի հայրենադարձությունը, ո՞վ պետք է հայապահպանության խնդիրը լուծի», - ասում է նախարարության պաշտոնյան:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դեռևս չկա, բայց շահագրգիռ գերատեսչություններին արդեն ուղարկվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել համացանցում։
Ճնշման ինտենսիվությունը դատական համակարգի նկատմամբ ոչ թե նվազել, այլ ավելացել է, պնդում է Ալումյանը:
Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեղ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանը, քաղաքական ուժերից ոչ մեկը չի դիմել Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով։
Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց Սահմանադրական Դատարանի մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանը։
«Եղել է տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին», - այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին՝ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Բեռնել ավելին