Ոստիկանության հաղորդագրությունում նշված է «համալսարանի ղեկավար պաշտոնատար անձ» արտահայտությունը, առանց հստակեցնելու, թե արդյո՞ք խոսքը ԵՊՀ երկարամյա ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է:
ՊԵԿ-ից ասում են, որ խոշոր հարկատուների ցուցակի ամփոփման մեթոդոլոգիան փոփոխության է ենթարկվել։
Վարչապետը մասնակցեց իր գրքի քննարկմանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիային» է ուղարկել իր հարցադրումները՝ ընկերության ներկայացրած հաշվարկների մեծ փաթեթի վերաբերյալ և սպասում է պատասխանի։
«Ընդդիմության առկայության նկատմամբ տոտալ անհանդուրժողական վերաբերմունք, որը, ըստ էության նաև խրախուսվեց վարչապետի ելույթով», - Ազգային ժողովի այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Խնդիրն իրականում ավարտվել է, այսինքն՝ մենք չպետք է Միացյալ Նահանգներից ակնկալենք նոր հայտարարություններ կամ նոր պատժամիջոցներ», - ընդգծում է վերլուծաբանը:
Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ երկու ժամ տևած ելույթից հետո 53 պատգամավորներ հերթագրվեցին նրան կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ հարցեր հնչեցնելու համար:
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը կասեցնելու մասին:
Այսօր արտահերթ նիստում գործադիրը միաձայն կողմ քվեարկեց կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրին:
Փաստաբանը դատարանի որոշումը «քաղաքական բնույթի» որակեց։
Այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացվեց գործող կառավարության հինգ տարվա ծրագիրը։
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը:
Հացադուլից անձը դուրս է եկել և որոշակի ժամանակ անց է մահացել, ասաց փոխնախարարը։
Բեռնել ավելին