Մատչելիության հղումներ

Էդմոն Մարուքյան․ Նման քննարկումը իջեցնել էդ ցածր մակարդակին, էդ մեղադրանքներին


«Ընդդիմության առկայության նկատմամբ տոտալ անհանդուրժողական վերաբերմունք, որը, ըստ էության նաև խրախուսվեց վարչապետի ելույթով», - Ազգային ժողովի այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե վարչապետի կողմից Վատիկանի դրոշը հիշատակելու մեջ արդյոք տեսնում է Միքայել Մինասյանի մասով ակնարկ, Մարուքյանը պատասխանեց․ - «Միքայել Մինասյանի ամբողջ մեդիան հեղափոխությունը 24 ժամ լուսաբանել ա: Հետևաբար կարելի ա էդ դրոշը տանել դնել իրանց գրասենյակների մոտ»:

Նա հերքեց, թե ԼՀԿ-ն որևէ առնչություն ունի Միքայել Միսանյանի հետ․ - «Էդ ակնարկները ութ հարյուր տարի ա, հերքում ենք: Նման քննարկումը իջացնել էդ ցածր մակարդակին, էդ մեղադրանքներին․․․ Ինչքա՞ն ենք մենք էստեղ լսելու, որ այ, մենք հեղափոխություն ենք արել, դուք չեք մասնակցել, նրանք կիսատ են մասնակցել․․․ Նախ, մենք մեծ ներդրում ունենք հեղափոխության մեջ, որից որևէ կրեդիտ երբևէ չենք ուզել և միշտ ասել ենք, որ դուք եք արել: Մի տեսակ ուրացողության ժամանակաշրջան ա սկսել՝ ուրանալ բոլորի արարքները, բայց էդ էլ ա նորմալ: Հեղափոխությունից հետո էդպես ա լինում, ուրանում են: Բայց մի հատ էլ ուրիշ կարևոր հանգամանք կա․ լավ, ինչքա՞ն ենք սա լսելու․․․ ինչ որ բերեն, մենք քննադատենք, ասելու են՝ մենք հեղափոխություն ենք արել, իսկ դուք էդ օրերին չէիք գալիս․․․ գնում էին քրեակատարողական հիմնարկներ, դեսպաններին էիք հանդիպում, Ստրասբուրգ էիք գնում․ էդ խի՞ չեք հիշում, ասում»:

«Հյուսիսային Կորեայի խորհրդարանում են ամեն երեք րոպեն մեկ ծափ տալիս առաջնորդին: Մարդը ձեռ ա առնում ընդդիմության, վարչապետը ծափ ա տալիս, որ մյուսները ծափ տան, ու մյուսները ծափ են տալիս ․․․ Հետո ասում ա՝ գիտեք, եթե ինչ-որ մեկը նեղացել ա, կներեք, ու շարունակում ա ձեռ առնել: Սա մանկապարտեզ չի: Էրեկ հայտարարեցին, որ կարանք առաջարկներ տանք: Ես ապշեցի: Լրագրողները գալիս ասում են՝ դուք չե՞ք ուզում տաք առաջարկներ: Ասում եմ՝ բայց ո՞նց տանք առաջարկներ: Խորհրդարանում ցանկացած ընթացակարգ սահմանադրական օրենքով կարգավորված ա: Դու չես կարող անել մի բան, որի իրավունքը չունես: Եվ Կառավարության ծրագիրը երբ որ եկել է խորհրդարան, այն այլևս անփոփոխելի է․․․ Դրա համար 20 օրվա մեջ Կառավարությունը․․․ պետք ա նախնական ծրագիրը ձեռքին վարչապետը շրջեր էս միջանցքներում, գնար ֆրակցիաներ: Դա քաղաքական մշակույթ ա․․․ Տիգրան Սարգսյան, Տիգրան Սարգսյան են ասում․ ես անկախ պատգամավոր էի, Կառավարությանից զանգեցին, ասեցին՝ Տիգրան Սարգսյանը ցանկանում է ծրագիրը Ձեր հետ քննարկել․․․ մի մարդու, միակ անկախ պատգամավորի․․․ Հիմա ֆրակցիաների հետ չեն ուզում քննարկեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG