Մատչելիության հղումներ

«Կառավարության ծրագիրը ռիսկ վերցնելու և իրականացնելու ծրագիր է». ՏԿՏՏ նախարար


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կառավարության հնգամյա ծրագիրը բնութագրում է որպես «նախաձեռնողական»՝ «ռիսկ վերցնելու և իրականացնելու» ծրագիր։

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը խնդրեց ծրագրում ոչ թե թվեր, այլ կոնկրետ թեզեր ման գալ, օրինակ՝ կառավարության տեսլականը Հայաստանի զարգացման հետ կապված։

«Ծրագիրը հեղափոխական է, մեր մասով ասեմ, քանի որ բարձր տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերությունը դրվում են որպես գերակա ճյուղ, և դրա համար նաև ստեղծվում է առանձին գերատեսչություն, որն ամբողջությամբ առաջ կտանի, և դրա ֆինանսական մասը հեղափոխական տեմպերով կավելացվի, և առաջիկայում դուք դա թվային տեսքով կտեսնեք», - ասաց Արշակյանը՝ շարունակելով. - «Շեշտակի ավելացում է տեղի ունենալու ռազմարդյունաբերության, գիտատեխնիկական, գիտահետազոտական ոլորտում»։

Նշենք, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստում ընդունեց հնգամյա ծրագիրն ու ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման։ Ծրագրի քննադատներն ասում են, որ այն «վերացական է», կամ «նման է բաժակաճառի», նշում են նաև, որ այնտեղ թվեր չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG