Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ նամակը չի կարող Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հարբերություններում լարվածության պատճառ դառնալ։
Արցախի երկրորդ և երրորդ նախագահները դիմել են Հայաստանի գլխավոր դատախազին:
Հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրն» (ՔՊ) առաջադրելու է կուսակցության տարածքային կառույցի անդամ Գրիգոր Գուլյանի թեկնածությունը, ով նաև հաղթահարել է ներկուսակցական մրցակցությունը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը գործադիրի հիմնավորումները հեքիաթ է որակում ու պնդում, թե կառավարությունը դիտավորյալ նենգափոխում է իրենց առաջարկի բովանդակությունը:
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նամակ է ուղարկել «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու և վառելանյութ ներկրելու մասին:
Ազգային ժողովում լսումներ են՝ նվիրված հարկային փոփոխություններին:
Եվրադատարանն արձանագրել է, որ 2008 թվականի մարտյան հավաքի խաղաղ բնույթը հերքող որևէ ապացույց Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել:
Գործող կառավարության ծրագրում չկա հայ-թուրքական հարաբերությունների մասին որևէ շեշտադրում, նկատում է Մելքոնյանը։
«Ես չեմ կարծում, որ կան ինչ-որ հստակ նոր նախաձեռնություններ, որով մենք պետք է հանդես գանք, քանի դեռ Թուրքիան չի արձանագրել, որ պատրաստ է առանց նախապայմանների իսկապես խոսել նորմալացման գործընթացի մասին», - ասաց պատգամավորը։
ԵԽԽՎ-ից վերջերս վերադարձած պատգամավորները պնդում են, թե միջազգային կառույցում ոչ ոք չի բարձրաձայնել Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների մասին:
Ազգային ժողովի փոխնախագահը վստահում է Ազգային անվտանգության ծառայության գործողություններին:
ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի առանձնատանը խուզարկություն կատարել է Հատուկ քննչական ծառայությունը, իսկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ապահովել են խուզարկությունների բնականոն ընթացքը:
Հայաստան այցելած ամերիկացի կոնգրեականների պատվիրակության անդամներին այսօր ընդունեցին խորհրդարանում:
Բեռնել ավելին