Կառավարությունից հայտնում են՝ այս պահին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի պաշտոնանկության մասին որևէ խոսք չի գնում:
Գլխավոր դատախազությունը լրագրողի և նախարարի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։
Այն, որ կա արտահերթ ընտրության գնալու որոշում, արդեն իսկ քաղաքական ճգնաժամային կետից շարժ է, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Թեև նոր կարգը օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար է, սակայն հատկապես առավել խնդրահարույց է լրագրողների համար, ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման օբմուդսմենի ահազանգին հաջորդեց գործադիրի այսօրվա պարզաբանումը։
Կառավարության առաջարկած փոփոխության համաձայն կարող է կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան բյուջեն։
Ըստ նախագծի՝ ԼՂ պաշտոնական լեզուներն են լինելու գրական հայերենը և ռուսերենը:
Հայկական կողմի տվյալներով, հայ գերիների թիվը շուրջ 200 է, պաշտոնական տվյալներ չկան:
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցած մեկ օրում աճել է 337-ով՝ հասնելով 175 հազար 16-ի:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ Հայաստանում մարտից արդեն պատվաստումները կիրականացվեն,
Հայկակ Արշամյանն ասաց՝ հրավերն ուղարկվել է հոգաբարձուների խորհրդի անդամներին, այժմ քննարկվում է հստակ օրը, ըստ այդմ կձևավորվի նաև օրակարգը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ռազմագերիների վերադարձի հարցը բարձրացնել բոլոր հնարավոր հարթակներում։
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների 106 աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանի խոսքով, աճյունները փոխանցվել են երեկ ուշ գիշերին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա - Շեխեր համայնքների խաչմերուկում։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ է ուղարկել մանրամասն հաղորդում այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:
Գրասենյակից տեղեկացնում են նաև, որ մարտի 1-ից հետո հավանական է, որ կանոնավոր չվերթները կշարունակվեն:
Երկրաշարժը Երևանում զգացվեց 5-6 բալլ ուժգնությամբ:
Բեռնել ավելին