Պարզ, բայց խորիմաստ: Այս երկու հատկանիշներն էին առաջին նախապայմանը, որ երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանը որոշեց բեմադրել Գեորգ Բյուխների «Վոյցեկ» պիեսը: Ներկայացումը նոյեմբերի 15,16 կհանձնվի հանդիսատեսի դատին, չնայած երիտասարդները ներկայացումն արդեն երկու անգամ խաղացել են ավելի նեղ շրջանակում: