Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մշակած օրինագիծը, որով հանրապետությունում հնարավորություն է ստեղծվում հիմնել օտարալեզու դպրոցներ, կառավարությունն արդեն ուղարկել է Ազգային ժողով, դրա շուրջ քննարկումները, մինչդեռ, չեն դադարում:
Խորհրդարանը երկուշաբթի օրը երկրորդ ընթերցմամբ քննարկեց զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնող փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով, վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները չեն վերսկսվի, քանի դեռ չեն ավարտվել խորհրդակցությունները:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հայաստանյան այցի երկրորդ օրվա բոլոր հանդիպումների ընթացքում առավելապես բարձրացվել է եվրոպական այս կառույցի կազմում Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու մտադրության մասին հարցը:
Հայաստանի Ազգային ժողովում Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) խմբակցությունը «նպատակահարմար չի գտնում» հանդիպել չորեքշաբթի օրը երկօրյա այցով Հայաստան ժամանող ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ:
Արմեն Հարությունյանը Տիգրան Սարգսյանին խնդրում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցումը Ազգային ժողովում տեղի ունենա հունիսից ոչ շուտ:
Վերջին շրջանում լրատվամիջոցներում ավելի հաճախ են հայտնվում Հայաստանում նոր քաղաքական կամ հասարակական ուժի ձեւավորման պահանջարկի մասին հրապարակումներ: Ավելին՝ ստեղծվել են նոր միավորումներ, որոնք, թերեւս, հավակնում են լինել «երրորդ ուժը»:
Ազգային ժողովի նախորդ քառօրյա նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծում կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում, որոնք մի շարք իրավաբանների, պատգամավորների, հասարակական եւ արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով լուրջ խնդիրներ կարող են առաջացնել։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Չինաստանում մասնակցել է քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը, մինչդեռ քիմիական արդյունաբերության երբեմնի հսկա «Նաիրիտ»-ից առանձնացված մյուս ձեռնարկությունը՝ Երեւանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն դեռեւս արտադրանք չի տալիս:
«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարը, որը հրավիրվել է կուսակցության հիմնադիր անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջով, տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում։
Հինգշաբթի օրը Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի հեղինակած «Իրավական ակտերի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեքշաբթի օրը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նախօրեին հեռուստաեթերում հնչեցրած որոշ գնահատականների համար:
Հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը, որոնց վավերացման ընթակարգը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվել է ապրիլի 22-ին, հանվել են Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգից՝ մնալով, սակայն, մեծ օրակարգում:
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Վաղ առավոտից բազմահազար հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր եւ օտարերկրյա հյուրեր են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի հիշատակին:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, Հյաստանի նախագահի ապրիլի 22-ի հայտարարությունը լավ մարտավարի քայլ էր ստեղծված իրավիճակում, բայց լավ ռազմավարը չպետք է թույլ տար այս իրավիճակի ստեղծումը։
Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված Հանրային խորհուրդը մշակել է հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկայի սկզբունքներ։ Ապրիլի 21-ին փաստաթուղթը ստորագրելու են հայաստանյան 16 հեռուստաընկերությունների ղեկավարներ։
Շաբաթ ուշ երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջակայքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ «զանգվածային անկարգություններ կատարողների միջեւ վեճը ծագել է գումարային խնդիրների շուրջ»:
Անցած գիշեր Վաշինգտոնում կրկին հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Եկող շաբաթ նախատեսված է Թուրքիայի արտգործնախարարի այցը Բաքու։
Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անդամ Հրայր Կարապետյանի խոսքով, եթե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս անգամ էլ ապրիլի 24-ին խուսափի արտասանել «ցեղասպանություն» բառը, կնշանակի, որ ամերիկյան վարչակազմը՝ «մեկ անգամ եւս տեղի տվեց թուրքական շանտաժի առջեւ, եւ սա ինչ-որ տեղ կարելի է համարել թուրքական դիվանագիտության ժամանակավոր հաղթանակ»։
Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում արձագանքեցին հայաստանյան որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Բեռնել ավելին