Կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ օրենսգիրքը մշակելիս հաշվի են առել գործատուների կարծիքը։
Չորեքշաբթի օրը այս հարցով կայացած քննարկմանը Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան կարծիք հայտնեց, որ առաջարկված փոփոխությունների արդյունքում՝ «գործատուների շահերը սկսում են գերադասվել աշխատողների շահերից»։
Մասնավորապես, պատգամավորի փոխանցմամբ, կառավարության ներկայացրած օրինագծով այժմ գործող արհմիություններին զուգահեռ՝ աշխատողների ընդհանուր ժողովում կարող են ստեղծվել նոր մարմիններ, ինչը, ռիսկային է. - «Դատելով մեր իրականությունից, այս դրույթը կարող է օգտագործվել գործատուների կողմից՝ չեզոքացնելու համար որոշակի ոլորտում կայացած արհմիություններին եւ դրա դիմաց ստեղծելու կոլեկտիվ շահերի պաշտպանության գրպանային կառույցներ»։
Կառավարության փորձագետ, իրավաբան Ստեփան Հայրապետյանը հակառակ տեսակետն ունի. - «Իսկ արհմիությունները այսօր ձեւական բնույթ չե՞ն կրում։ Ցույց տվեք ինձ մի տեղ, որտեղ իրենք պաշտպանել են աշխատողների իրավունքները։ Մենք ստեղծում ենք մրցակցություն, որ արհմիությունները կայանան»։
Մտահոգության առարկա է նաեւ աշխատանքային պայմանագրերի կնքման առաջարկվող նոր կարգը։ Գործող օրենսգրքով պայմանագիրը կնքվում է միայն գրավոր, իսկ փոփոխություններով առաջարկվում է պայմանագրերի կնքման բանավոր տարբերակը։
Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մերի Խաչատրյանի մեկնաբանությամբ, այս փոփոխությունը գործատուներին ստվերում ավելի համարձակ գործելու հնարավորություն է տալիս։
«Բանավոր պայմանագրի սկզբունքով աշխատողը իր իրավունքները պաշտպանելիս լուրջ խնդիրներ կունենա», - ասաց նա։ Խաչատրյանի փոխանցմամբ, այժմ էլ քիչ չեն դեպքերը, երբ բանավոր պայմանավորվածության հետեւանքով աշխատողը իր շահերը չի կարողանում պաշտպանել։
Կառավարության փորձագետի պնդմամբ, սակայն, այս փոփոխությունը որեւէ խնդիր չի առաջացնի։ - «Բանավոր պայմանավորվածության գալուց հետո ծնվում է իրավական ակտ՝ հրաման, որը պատշաճ կարգով տրվում է աշխատողին։ Այսինքն, եթե չի ձեւակերպած, դա համարվում է ապօրինի աշխատանք։ Նույն բանը կարող է լինել գրավոր պայմանագիրը»։
Կառավարության առաջարկած մեկ այլ փոփոխությամբ նվազեցվում են գիշերային եւ արտաժամյա աշխատանքի դիմաց տրվող փոխհատուցումները։ Բացի այդ, հնարավորություն է տրվում մինչեւ 6 տարեկան երեխաներին ընդգրկել ժամանակավոր աշխատանքներում, մինչդեռ Սահմանադրությամբ արգելվում է մինչեւ 16 տարեկան երեխաներին ընդունել աշխատանքի։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Հայկ Պետրոսյանը իրենց մտահաղացումն այսպես պարզաբանեց. - «Հիմա էլ մինչեւ 16 տարեկան երեխաներն աշխատում են, ստանում են աշխատավարձ։ Մենք փորձել ենք լուծումը այս ձեւով տալ՝ ելնելով երեխայի շահերի պաշտպանությունից»։
Ներկայացված փոփոխություններին ընդդիմացողները շարունակում են պնդել, թե անհրաժեշտ են ավելի լուրջ եւ մանրամասն քննարկումներ։