Ազգային ժողովում ընդունվող օրենքները լիարժեքորեն կիրարկելու նպատակով Սամվել Նիկոյանն առաջարկում է այսուհետեւ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելիս կից տեղեկանքում որոշ տեղեկություններ նշել, մասնավորապես` տեղեկացնել այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտության, ժամկետների, չընդունելու իրավական հետեւանքների մասին: Հեղինակի խոսքերով` գործնականում հաճախ են դեպքերը, երբ օրենքի կիրարկումն ապահովող կառավարության որոշումները եւ այլ իրավական ակտերը չեն ընդունվում կամ էլ ընդունվում են բավական ուշացումով:
Այս նախաձեռնության անհրաժեշտությունը ծագել է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի գործունության ընթացքում, երբ պարզ դարձավ, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ղեկավարվելով դեռեւս խորհրդային տարիներից մնացած կարգով:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորհրդարանի փոխխոսնակ, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը ասաց, թե հենց ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ընթացքում նկատեցին, որ օրենքը կա, բայց դրա կիրառման կարգը չկա։
«Դա նշանակում է, որ օրենսդրությունը ամբողջական չէ։ Եթե օրենսդրությունը ամբողջական չէ, ստացվում է, որ այդ օրենքը հնարավոր չէ կիրառել։ Ստացվում է, որ օրենսդրական իրավունքը ամբողջությամբ չի իրացվում», - պարզաբանեց Նիկոյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը այս առիթով մեկնաբանեց. - «Ստացվում է, որ միտումնավոր, կամ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, կամ անփութության, անհետեւողականության պատճառով, շատ հաճախ՝ կառավարության մեղքով, օրենքները լիարժեք գործողության մեջ չեն մտնում, որովհետեւ այդ օրենքով ամրագրվում է, որ այս կամ այն հարցի կարգավորման կարգը պետք է սահմանի կառավարությունը»։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի վկայությամբ, բազմաթիվ օրենքներ կան, որ կառավարությունը երկար ժամանակ դրանց կիրառման համար կարգ չի սահմանել, ինչը նշանակում է, որ օրենքներով մարդկանց իրավունքներ են վերապահված, իսկ գործնականում նրանք զրկված են այդ իրավունքներից: