Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլի մասնակիցները կվերսկսեն աշխատանքները։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
Այսօր ավելի վաղ կոմբինատն ընդառաջ քայլ էր արել՝ հայտարարելով աշխատավարձերը միջինը 20 տոկոսով ավելացնելու մասին, երաշխավորելով՝ օդափոխության ժամանակակից համակարգեր կտեղադրվեն։
Խորհրդից հայտնում են, որ այսօրվա բանակցություններին մասնակցել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատավարձերը բարձրացնելու ու աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով գործադուլը մեկնարկել էր հունվարի 31-ին: