Մատչելիության հղումներ

Աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20 տոկոսով. ԶՊՄԿ հայտարարությունը


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20 տոկոսով։ Ըստ հաղորդագրության՝ նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառվի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։

«Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով», - նշված է հայտարարությունում:

Հաջորդ փոփոխությունն, ըստ հաղորդագրության, կապված է բժշկական ապահովագրության հետ:

«ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ», - ասված է հայտարարությունում։

Ընկերությունը նաև «երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը»։

ԶՊՄԿ-ն աշխատակիցներին կոչ է անում վերադառնալ աշխատավայրեր։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն արդեն 10 օր է՝ գործադուլ են անում, պահանջում բարձրացնել աշխատավարձն ու ապահովել տարրական աշխատանքային պայմաններ:

XS
SM
MD
LG