Մատչելիության հղումներ

Պնձամոլիբդենային կոմբինատում աշխատակիցների քվեարկությունն ավարտվեց, սկսվեց հաշվարկը


Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կազմակերպած քվեարկությունը երեկոյան ժամը 6-ին մոտ ավարտվեց, և սկսվեց ձայների հաշվարկը։

Գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն էին կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը «ստում է», երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

Համաձայն ընկերության պաշտոնական տվյալների՝ այնտեղ աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։

Պղնձադամոլիբդենային կոմբինատից փոխանցեցին՝ իրենց դիրքորոշումը կհայտնեն իրավական գործընթացի ավարտից հետո:

Կառավարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, առայժմ չի արձագանքել արդեն 4 օր շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։

Կոմբինատի անվտանգությունն, ի դեպ, չի թույլատրել «Ազատությանը» նկարահանել հաշվարկը, իսկ մեր թղթակցին կոպիտ կերպով հեռացրել են տարածքից:

XS
SM
MD
LG