Վերջին տարիներին Երևանին և Նյու Դելիին հաջողվել է երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հասցնել որակապես նոր մակարդակի` ամուր հիմք ստեղծելով ռազմավարական երկխոսության ձևավորման համար, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիին՝ համապետական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով հղած իր շնորհավորական ուղերձում։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրելու բոլոր ջանքերը՝ այդ երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։
«Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման մեր տեսլականը», - ուղերձում նշել է Փաշինյանը։
Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում, սակայն գնումների տեսակն ու ծավալները չեն բացահայտվում։