«Երևանը հնդկական սպառազինության նոր խմբաքանակ է գնում», - հաղորդում է Դելիում լույս տեսնող The Еurasian Times պարբերականը։
Հնդկական լրատվամիջոցի տեղեկություններով՝ պաշտոնական Երևանը Հայդերաբադ քաղաքում գործող Zen Technologies ընկերության հետ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր ձեռք բերելու շուրջ պայմանագիր է ստորագրել, որի ընդհանուր արժեքը կազմում 41․5 միլիոն ամերիկյան դոլար։
«Zen Technologies-ի հակադրոնային համակարգն իր արդյունավետությունն ապացուցած տեխնոլոգիա է, որն արդեն իսկ օգտագործվում է Հնդկաստանի Զինված ուժերի կողմից», - ասել է The Еurasian Times-ի աղբյուրներից մեկը՝ ընդգծելով, թե «Հայաստանում գիտակցել են, որ եթե հնդկական բանակն է այդ համակարգերը կիրառում, ուրեմն դրանք պետք է, որ լավը լինեն»։