Մատչելիության հղումներ

Ստամբուլում այսօր նախատեսված են ռուս-ուկրաինական բանակցություններ


Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները նախատեսում են այսօր՝ հունիսի 2-ին, Ստամբուլում անցկացնել հերթական բանակցությունները խաղաղության շուրջ՝ պատերազմական գործողությունների խորացման ֆոնին։

Ռուսական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Կրեմլի բանակցող խումբը հունիսի 1-ի ուշ երեկոյան ժամանել է Ստամբուլ։

Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Չի նշվում՝ արդյոք պատվիրակությունն արդեն Թուրքիայում է։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկյան, գերմանական, ֆրանսիական և բրիտանական պաշտոնյաները նույնպես կմասնակցեն Ստամբուլի հանդիպմանը։

Բանակցություններին ընդառաջ սրվել է ռազմական իրավիճակը: Ուկրաինան հայտնել է, որ հունիսի 1-ին հարվածել է Ռուսաստանի տարածքում տեղակայված տասնյակ հեռահար ռմբակոծիչների՝ կիրառելով բեռնատարներով փայտե արկղերով երկիր ներմուծված և տեղում գործարկված դրոններ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին այս գործողությունն անվանել է «բացարձակապես փայլուն արդյունք»՝ նշելով, որ դրա նախապատրաստումը տևել է ավելի քան մեկուկես տարի։


XS
SM
MD
LG