Մատչելիության հղումներ

Ռուսական զորքը հարձակվում է Զապորոժիեյի ուղղությամբ. Սիրսկի


Ռուսական զորքերի ակտիվությունը շեշտակի մեծացել է Զապորոժիեյի ուղղությամբ, որտեղ հարձակողական գործողություններ են իրականացնում, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Նրա խոսքով՝ ռուսական բանակը հիմնական ջանքերը կենտրոնացրել է նաև Պոկրովսկի, Տորեցկի, Լիմանսկի, Նովոպավլովսկի ուղղություններում և Ռուսաստանին սահմանակից Սումիի մարզի տարածքներում։

«Միջոցներ ենք ձեռնարկում մեր զորքերի պաշտպանության կայունությունը բարձրացնելու համար՝ ամրապնդելով սպառնալիքի տակ գտնվող ուղղությունները և թշնամուն կրակային վնասի աստիճանը։ Իրականացնում ենք գործողուություններ՝ նաեւ ակտիվ մարտավարական իրավիճակը բարելավելու համար, այդ թվում՝ ագրեսոր երկրի տարածքում», -հավելել է Սիրսկին։

«Ազատության» ուկրաինական ծառայությունը վկայակոչում է անցած շաբաթներին հրապարակած մի ռեպորտաժ, որը պատմում է Դոնբասում Ռուսաստանի ակտիվացած հարձակողական գործողությունների մասին՝ միանգամից մի քանի ուղղություններով՝ փորձելու շրջափակվել Կոնստանտինովկան։

Այս բնակավայրը երկաթուղային կարևոր հանգույց և հենման կետ է ուկրաինական պաշտպանության համար։ Այն գրավելու դեպքում, ռուսական բանակն, ըստ ամենայնի, կկարողանա առաջանալ դեպի Դրուժկովկա, Կրամատորսկ և Սլավյանսկ՝ այդպիսով վերահսկողության տակ առնելով երկաթուղային և ճանապարհային ևս մեկ հանգույց, որն ակտիվորեն օգտագործում է Ուկրաինայի զինված ուժերը շրջակա բնակավայրերը պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG