Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը այսօր հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների, հայտնում է BBC-ն: Սա Ռուսաստանի՝ երեք տարի առաջ սկսված պատերազմից ի վեր ամենամեծ նմանատիպ հարձակումն է, որի հետևանքով վնասվել է ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ, այդ թվում՝ A-50, Tu-95 և Tu-22 M3:
Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել վնասը, սակայն հաստատել են անօդաչու թռչող սարքերի հարվածները երկու շրջաններում, որտեղ գտնվում են ռազմական օդանավակայաններ:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը արձակվել են Ռուսաստանի տարածքից՝ բեռնատարներից: Ուկրաինական անվտանգության ծառայությունից BBC-ին հայտնել են , որ հարձակման թիրախում են եղել «Օլենյա»-(Մուրմանսկի մարզ), «Բելայա» (Իրկուտսկի մարզ), «Իվանովո» (Իվանովոյի մարզ) և «Դյագիլեվո» (Ռյազանի մարզ):