Շաբաթ երեկոյան ռուսական բանակը Զապորոժիեում հարվածել է գազի օբյեկտի, հայտնել է շրջանի ղեկավար Իվան Ֆյոդորովը։
Նրա խոսքով՝ Զապորոժիեում և մարզում ընդհանուր10 պայթյուն է հնչել։ Ռուսական հարվածների պատճառով գազի և ջերմամատակարարման սահմանափակումներ կարող են լինել, հավելել է նա:
Ռուսական կողմը, իր հերթին, հաղորդել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չուվաշիայի արդյունաբերական կենտրոնին, որը գտնվում է Ռուսաստանի Վոլգա գետի վրա՝ Ուկրաինայի սահմանից մոտ 1300 կմ: Շրջանի նահանգապետ Օլեգ Նիկոլաևի խոսքով՝ Ռուսաստանի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, որն այսօրվա դրությամբ ամենամասշտաբայիններից մեկն է, տուժածներ չկան:
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 88 ուկրաինական անօդաչու թռչող սարք,
Ռուսական ավիացիոն ծառայությունը Տելեգրամում հայտնել է, որ Աստրախանի, Նիժնի Նովգորոդի և Կազանի օդանավակայանները գիշերը մի քանի ժամով փակվել են՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: