Ուկրաինական Դոբրոպիլյայի բնակելի տներին մարտի 7-ին հասցված ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Դոնեցկի մարզում այս հարվածի հետևանքով 30 մարդ վիրավորվել է:
Վնասվել են ութ հինգ հարկանի բնակելի շենքեր, վարչական շենք և 30 ավտոմեքենա: Փրկարարների խոսքով՝ կրակը մարելու ժամանակ ռուսական ուժերը կրկնակի հարված են հասցրել՝ վնասելով հրշեջ մեքենան:
Չնայած բազմաթիվ ապացույցներին, Ռուսաստանի կառավարությունը հերքում է Ուկրաինա իր լայնածավալ ներխուժման ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը:
Ուկրաինայի պաշտոնյաներն ու միջազգային կազմակերպությունները այդ հարվածները որակում են որպես ռազմական հանցագործություններ: