Մատչելիության հղումներ

Թրամփը վճռական է՝ հնարավորինս շուտ վերջ տալու պատերազմը. Ռուբիո


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ երեկվա զրույցում ասել է, որ նախագահ Թրամփը վճռական է՝ հնարավորինս շուտ վերջ տալու ուկրաինական պատերազմը, փոխանցում Է Պետդեպարտամենտը:

Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն կայուն խաղաղություն ապահովելու համար, ասված է հեռախոսազրույցից հետո Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Ուկրաինայի ԱԳ նախարարն ավելի վաղ զրույցի մասին ասել էր, որ քննարկել են Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների առաջիկա հանդիպումը։

«Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմը ավարտվի, և ԱՄՆ առաջնորդությունը կարևոր է տևական խաղաղության հասնելու համար։ Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունն առաջ մղելու ուղիները», - գրել է Անդրեյ Սիբիգան։

Ավելի վաղ Ռուբիոն հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոյի հետ պատերազմը քննարկելու համար, հայտնում է Պետդեպարտամենտը:

XS
SM
MD
LG