Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում այսօր քննարկել են արտահերթ խորհդարանական ընտրությունների հարցը, սակայն, որոշել են գնալ հերթական ընտրությունների, որը տեղի կունենա հաջորդ ամառ, - նիստից հետո տեղեկացրեց ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը:
«Ժողովուրդը քաղաքական ուժերին հինգ տարով մանդատ է տվել, մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը: Հինգը տարին լրանա, կգնանք հերթական ընտրություններին: Արտահերթ ընտրություններ չեն լինելու, մտքեր միշտ հնչում են։ Վարչապետն էլ այսօր ասաց՝ այդպիսի տարբեր առաջարկներ կան, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն։ Մենք կարծում ենք՝ այդ հիմնավորումները բավարար չեն», - ասաց Պապոյանը։
Պապոյանը նաև Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին անդրադարձավ։ Կառավարությունը մոտավոր ժամկետ ունի՞, թե երբ կգործարկվի TRIPP-ը. հարցրինք Էկոնոմիկայի նախարարին։
Մոտավոր ժամկետ կա, պատասխանեց նախարարը, սակայն, չցանկացավ հստակեցնել. «Այդպիսի բաները մի քանի ամսում տեղի չեն ունենում, եթե անգամ, ի վերջո, մի քանի տարի հետո այդ ճանապարհը գործի ու ենթադրենք երեք տարի հետո ասենք՝ բեռները գնում են ու գալիս են, ես ինձ շատ հաջողված քաղաքական գործիչ կհամարեմ», - ասաց Գևորգ Պապոյանը: