Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին չի մասնակցի Սպիտակ տանը կազմակերպված որևէ հանդիպման, որի օրակարգում կլինի Դոնալդ Թրամփի՝ Գազային վերաբերող ծրագիրը։ Այս մասին Reuters-ին են փոխանցել այդ երկրի ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրները։
Դրանց փոխանցմամբ` ԱՄՆ նախագահն իր եգիպտոսցի պաշտոնակցին Վաշինգտոն էր հրավիրել փետրվարի 1-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։