Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու գաղափարի մեջ ոչ մի վատ բան չկա` բարձր գնահատելով դա:
Թրամփի առաջարկը միջազգային քննադատության է արժանացել: Իրավապաշտպան կազմակերպությունները էթնիկ զտումներ են որակել դա:
Fox News-ին տված հարցազրույցում Նեթանյահուն աջակցություն է հայտնել՝ «ովքեր ցանկանում են հեռանալ, թողնել, որ հեռանան» գաղափարին:
«Նրանք կարող են հեռանալ, հետո վերադառնալ, կարող են վերադասավորվել և նորից վերադառնալ: Բայց դուք պետք է վերականգնեք Գազան», - նշել է նա:
Հունվարի 25-ից Թրամփը բազմիցս առաջարկել է, որ տարածաշրջանի արաբական երկրները, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը, ընդունեն Գազայից պաղեստինցիներին, սակայն այդ գաղափարը մերժվել է ինչպես արաբական պետությունների, այնպես էլ Պաղեստինի առաջնորդների կողմից: