Մատչելիության հղումներ

Ուկրաինայում բարձրաստիճան ռուսաստանցի լրտես են բացահայտել


Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է իր բարձրաստիճան աշխատակիցներից մեկին՝ Ռուսաստանի օգտին լրտեսության համար ձերբակալելու մասին։ Այս մասին այսօր հայտարարել է գերատեսչության ղեկավար Վասիլի Մալյուկը:

Նա նշել է, որ ձերբակալված սպան Անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի շտաբի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։

Ուկրաինայի պաշտոնյան չի հրապարակել ձերբակալված սպայի անունը՝ նշելով միայն, որ հատուկ ծառայություններին հաջողվել է Ռուսաստանին գաղտնի տեղեկատվության փոխանցման 14 դեպք հայտնաբերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG