Մատչելիության հղումներ

Պետք է խուսափել Գազայում էթնիկ զտումներից. Գուտերեշ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, անուղղակի արձագանքելով Գազայի հատվածի բնակչությանը այլ երկրում վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ասել է՝ պետք է խուսափել Գազայում էթնիկ զտումներից։

«Լուծումներ փնտրելիս չպետք է ավելի խորացնենք խնդիրը։ Ծայրաստիճան կարևոր է հավատարիմ մնալ միջազգային իրավունքի սկզբունքներին: Պետք է խուսափել էթնիկ զտումների ցանկացած ձևից»,- հայտարարել է Գուտերեշը՝ պնդելով, որ երկու պետությունների գաղափարը պետք է վերահաստատվի:

Թրամփ կոչ էր արել Հորդանանին, Եգիպտոսին և այլ արաբական երկրներին ընդունել Գազայի հատվածի բնակիչներին՝ հայտարարելով, որ պաղեստինցիներն այլընտրանք չունեն, քան լքել առափնյա գոտին։

XS
SM
MD
LG