Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն ապրում է իր պատմության «ամենադժվար պահերից մեկը»:
Ազգին ուղղված տեսաուղերձում, որը տեսագրվել է նոյեմբերի 21-ին, Զելենսկին հայտարարել է, որ իր կառավարությունը կաշխատի Ամերիկայի և բոլոր գործընկերների հետ, և խոստացել Է «կառուցողական լուծումներ փնտրել» Վաշինգտոնի հետ:
ԱՄՆ նախագահի վարչակազմը մեկ օր առաջ Կիևին է փոխանցել 28 կետից բաղկացած պլանի նախագիծ:
«Ես փաստարկներ կբերեմ, կհամոզեմ, այլընտրանքներ կառաջարկեմ, բայց մենք հաստատ թշնամուն առիթ չենք տա ասելու, որ Ուկրաինան խաղաղություն չի ուզում», - ասել է Զելենսկին՝ շեշտելով՝ այժմ Ուկրաինան կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել՝ կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ առանցքային գործընկեր ԱՄՆ-ին կորցնելու ռիսկ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով՝ Գոհաբանության օրը ( նոյեմբերի 27), «հարմար» վերջնաժամկետ է Ուկրաինայի ղեկավարության կողմից այդ պլանի վերաբերյալ որոշում կայացնելու համար: