Մատչելիության հղումներ

Վադեֆուլ․ «Ուկրաինան պետք է բանակցի ուժի դիրքերից»


«Սպիտակ տան կողմից ներկայացված խաղաղության ծրագրի հարցում Բեռլինի մոտեցումները նույնական են ԵՄ դիրքորոշումներին»,- այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը։

Գերմանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Թրամփի վարչակազմի կողմից մշակված 28 կետանոց ծրագրում զետեղված հարցերի մեծ մասը պետք է քննարկվի Կիևի և Մոսկվայի միջև. «Մեր ցանկությունն է, որ այդ դրույթները Ուկրաինան քննարկի ուժի դիրքերից»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Մ արտգործնախարար Կայա Կալլասն էլ հայտարարել է՝ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինայի համար ցանկացած խաղաղության ծրագրի, եթե այն երկարատև և արդար խաղաղություն կբերի, և եթե այն ներառում է Ուկրաինան և ԵՄ-ն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ԱՄՆ բանակի բարձրաստիճան պաշտոնյայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ և առաջիկա օրերին այն քննարկելու է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ուկրաինային խաղաղություն է պետք… Արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները», - Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է Զելենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG