Ուկրաինան կոչ է անում իր գործընկեր պետություններին հարգանք ցուցաբերել Կիևի դիրքորոշման հանդեպ։ Այս մասին Տելեգրամում այսօր գրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը՝ նշելով, որ տեխնիկական աշխատանքները Միացյալ Նահանգների կողմից ներկայացված խաղաղության ծրագրի շուրջ շարունակվում են։
«Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր բոլոր գործընկերների առաջարկները և ակնկալում ենք, որ նրանք նույն մոտեցումը կցուցաբերեն Ուկրաինայի դիրքորոշման հանդեպ»,- նշել է Ումերովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ