Եվրամիությունը կաջակցի Ուկրաինայի համար ցանկացած խաղաղության ծրագրի, եթե այն երկարատև և արդար խաղաղություն կբերի, և եթե այն ներառում է Ուկրաինան և ԵՄ-ն, - այս մասին հայտարարել է ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը՝ անդրադառնալով Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան նոր ծրագրին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ԱՄՆ բանակի բարձրաստիճան պաշտոնյայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ և առաջիկա օրերին այն քննարկելու է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ուկրաինային խաղաղություն է պետք… Արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները», - Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է Զելենսկին:
«Մեր թիմերը՝ Ուկրաինան և ԱՄՆ-ն, կաշխատեն պատերազմը դադարեցնելու ծրագրի կետերի վրա», - Telegram-ում գրել է Զելենսկին, - «Մենք պատրաստ ենք կառուցողական, ազնիվ և արագ աշխատանքի»։