Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը հայտարարել է Կուպլյանսկը գրավելու մասին


Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել ուկրաինական Կուպյանսկ քաղաքի նկատմամբ։

Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինն այցելել է ռուսական զորքերի «Արևմուտք» խմբավորման հրամանատարական կետ, որտեղ հանդիպել է Գերասիմովի և բարձրաստիճան զինվորականների հետ։

Կրեմլը հայտնել է, որ Պուտինին զեկուցվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կոստյանտինովկայում և Կրամատորսկում, ինչպես նաև Խարկովի մարզի Կուպյանսկի շրջակայքում տիրող իրավիճակի մասին։

««Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Կուպյանսկ քաղաքը և շարունակում են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք շրջապատված են Օսկոլ գետի ձախ ափին», - Պուտինին ասել է Գերասիմովը։

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը Պուտինին նաև ասել է, որ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Պոկրովսկի 70%-ը, ինչպես նաև Վովչանսկի ավելի քան 80%-ը։

Ուկրաինայի զինվորականները չեն հաստատում Կուպյանսկում և այլ շրջաններում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG