Մատչելիության հղումներ

«Մի՛ վարեք ժանգոտ մեքենաներ, աշխատե՛ք հեռավար». Կազանում BRICS-ին ընդառաջ սահմանափակումներ են մտցվում


Կազանի իշխանությունները մի շարք սահմանափակումներ են մտցնում հոկտեմբերի 22-ից 24-ը նախատեսված BRICS-ի գագաթնաժողովին ընդառաջ։

Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների, կարգելվի էլեկտրական սկուտերների վարձույթը, բուհերը, տեխնիկումները և քոլեջները կանցնեն հեռավար ուսուցման, մասնավոր ընկերություններին նույնպես խորհուրդ է տրվել հեռավար աշխատաքի անցնել կամ արձակուրդ գնալ։

Գագաթնաժողովի ժամանակ Կազանի մի քանի ձեռնարկությունների աշխատակիցներին խնդրել են հնարավորինս նվազեցնել անձնական մեքենաների օգտագործումը, քանի որ «նրանց հին, ժանգոտ և չափազանց բարձր ձայնով մեքենաները կփչացնեն քաղաքի տեսքը», գրում է 116.ru-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Նրանք առաջարկեցին աշխատանքի գնալ հասարակական տրանսպորտով, մեքենաները թողնել ավտոտնակում կամ գոնե ավելի հեռու՝ բակերում», - ասել է լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը։

Կազանի տեխնիկումներից մեկի ուսանողներին խնդրել են գագաթնաժողովի ժամանակ «դույլերով»(էլեկտրական սկուտերներ) չշրջել քաղաքում, ինչպես նաև կոչ են արել քաղաքացիներին գագաթնաժողովի ընթացքում փողոց դուրս գալիս անձնագրերով։

"Агентство" գործակալությունը հայտնում է, որ այս օրերին քաղաքի մշակութային կենտրոնները, գրադարաններն ու թանգարանները նույնպես կփակվեն, ինչպես նաև մի շարք տրանսպորտային երթուղիներ, իսկ վարձով սկուտերներն ու հեծանիվները կհեռացվեն փողոցներից։ Այս ընթացքում դպրոցականներին արձակուրդ կուղարկեն, իսկ քաղծառայողները հանգստյան օրեր կունենան։ Կազանի քաղաքապետը խորհուրդ է տվել հեռահար աշխատանքի անցնել նաև այն մասնավոր ընկերություններին, որոնց գրասենյակները տեղակայված են գագաթնաժողովի ընթացքում արգելափակված փողոցներում:

Ակնկալվում է, որ այս միջոցառմանը կմասնակցեն 38 երկրների 34 ներկայացուցիչներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կմասնակցի գագաթնաժողովին։ Միջոցառմանը ներկա կլինի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

2024 թվականի հունիսին Կազանն ընդունել է BRICS-ի խաղերը, որոնք ռուսական քարոզչությունը ներկայացրել է որպես Օլիմպիական խաղերի այլընտրանք։ Նախկին մարզական մեկնաբան, իսկ այժմ "Настоящее Время"-ի լրագրող Սերգեյ Կրիվոխարչենկոն նշել էր, որ այս մրցումները փորձ են որևէ կերպ փոխարինելու բոլոր այն մարզական մրցաշարերը, որոնք Ռուսաստանը կորցրել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG