Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Ռուսաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, հաղորդում են պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Մոսկվայում Թեհրանի դեսպանին։

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին կիրակի օրը հաստատել է, որ Փեզեշքիանը կմասնակցի BRICS խմբի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի Կազան քաղաքում հոկտեմբերի 22-ից 24-ը:

Նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նշվում է նաև, որ Իրանն ու Ռուսաստանը պատրաստվում են ստորագրել երկկողմանի համապարփակ համագործակցության համաձայնագիր։

  • Երեքշաբթի ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ, այդ թվում՝ Իրանի ազգային ավիաընկերության:
  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ ավելի վաղ հայտարարել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին, և որ ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների կողմից Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները լուծում չեն:

XS
SM
MD
LG