Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահը չի մասնակցի BRICS-ի գագաթնաժողովին Ռուսաստանում


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստացած հրավերին, չի մասնակցի հաջորդ ամիս՝ հոկտեմբերի 22-24-ը, Ռուսաստանում կայանալիք BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) գագաթնաժողովին։

Վուչիչը որպես չներկայանալու պատճառ նշել է, թե Սերբիան «այդ ժամանակ կունենա կարևոր հյուրեր»։

Վերջերս Վուչիչը հերքել էր լուրերը, թե Պուտինի հետ սերտ կապեր ունի՝ ասելով, որ չի հանդիպել Ռուսաստանի առաջնորդի հետ 2022 թվականի սկզբից ի վեր, երբ Մոսկվան ներխուժեց Ուկրաինա: Մինչդեռ Սերբիայի շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Ալեքսանդր Վուլինը, պնդում են, որ Ռուսաստանը մնում է սերբերի մերձավոր դաշնակիցը:

XS
SM
MD
LG