Մատչելիության հղումներ

Պուտինը վերահաստատել է՝ Կազանում սպասում է Էրդողանի հետ հանդիպմանը


Պուտին-Էրդողան հանդիպում Անկարայում, 4-ը ապրիլի, 2018թ․
Պուտին-Էրդողան հանդիպում Անկարայում, 4-ը ապրիլի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում վերահաստատել է՝ Կազանում սպասում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին տեղեկացրել է, որ Պուտինը ոտքի վրա կարճ զրույց է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

«Պուտինն ու Քուրթումլուշը կարճ մտքեր են փոխանակել այն հարցերի վերաբերյալ, որոնք վերջերս քննարկվել էին Մոսկվայում։ Պուտինն ասել է, որ ընդամենը մեկ շաբաթից Կազանում սպասում է երկկողմ հանդիպում նախագահ Էրդողանի հետ», - նշել է Պեսկովը։

Հոկտկեմբերի 22-ից 24-ը Կազանում կանցկացվի BRICS-ի (ԲՐԻԿՍ) գագաթնաժողովը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Էրդողանն ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Էրդողանի մասնակցության մասին նաև թուրքական Haberturk հեռուստաալիք է հայտնել՝ վկայակոչելով Ռեջեփ Էրդողանի աշխատակազմում իր աղբյուրները։

«Bloomberg»-ն օրերս գրել էր, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմել է BRICS-ին անդամակցելու համար։ BRICS-ին միանալու դեպքում Թուրքիան կդառնա այս խմբում ՆԱՏՕ-ի առաջին անդամ երկիրը։

Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած հինգ երկրների խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսել։ Պեկինը և Մոսկվան ձգտում են BRICS-ը վերաձևավորել Արևմուտքի դեմ դաշինքի։

Ադրբեջանը վերջերս պաշտոնապես դիմել է այդ կազմակերպությանն անդամակցելու համար, և հնարավոր է Կազանում որոշում ընդունվի։ Հավաքին հրավիրված է նաև Իլհամ Ալիևը։ Բաքուն դեռ չի հաստատել Ադրբեջանի նախագահի մասնակցությունը։

Հայաստանը BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետի մակարդակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG