Մատչելիության հղումներ

Մեքսիկան հրաժարվում է ներգաղթյալներին արտաքսող ԱՄՆ ռազմական չվերթից. Reuters


Մեքսիկայի ռազմածովային նավատորմի զինծառայողները ամերիկա-մեքսիկական սահմանին ժամանակավոր ապաստանի կառուցում են սկսում, 22-ը հունվարի, 2025թ.
Մեքսիկայի ռազմածովային նավատորմի զինծառայողները ամերիկա-մեքսիկական սահմանին ժամանակավոր ապաստանի կառուցում են սկսում, 22-ը հունվարի, 2025թ.

Մեքսիկան մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խնդրանքը՝ թույլ տալ ներգաղթյալներին արտաքսող ԱՄՆ ռազմական ինքնաթիռին վայրէջք կատարել երկրում: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են ԱՄՆ-ի և Մեքսիկայի պաշտոնատար անձինք:

Ուրբաթ օրը ԱՄՆ ռազմական ինքնաթիռները երկու նմանատիպ չվերթ են իրականացրել Գվատեմալա ՝ յուրաքանչյուրը մոտ 80 միգրանտներով:

ԱՄՆ-ի և Մեքսիկայի պաշտոնյաները հաստատել են այդ որոշումը:

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ երկիրը «շատ լավ հարաբերություններ» ունի ԱՄՆ-ի հետ, և որ նրանք համագործակցում են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ներգաղթը:

«Երբ խոսքը վերաբերում է հայրենադարձությանը, մենք միշտ գրկաբաց կընդունենք մեքսիկացիների ժամանումը մեր տարածք», - հայտարարել են նախարարությունում:

Մեքսիկացի պաշտոնյան, սակայն, չի նշել վայրէջքի թույլտվության մերժման պատճառը, իսկ ԱԳՆ-ն չի հայտնել միջադեպի մասին:

Նախագահ Թրամփի խոսնակը երեկ հայտնել էր, որ հարյուրավոր միգրանտներ երեկ երեկոյան ռազմական օդանավերով արտաքսվել են, 538 անօրինականներ էլ՝ ձերբակալվել։ Սա պատմության ամենամեծ արտաքսումն է, որը նորընտիր նախագահը խոստացել ու սկսել է պաշտոնավարման առաջին իսկ րոպեներից:

Մեքսիկայի սահմանին արտակարգ դրություն է:

XS
SM
MD
LG