Մատչելիության հղումներ

Արդյո՞ք ուկրաինական բանակի օրերը Կուրսկի մարզում հաշվված են


Ռուս զինվորը բարձրացնում է Ռուսաստանի դրոշը Կուրսկի մարզի Մալայա Լոկնյայում
Ռուս զինվորը բարձրացնում է Ռուսաստանի դրոշը Կուրսկի մարզի Մալայա Լոկնյայում

Հազարավոր ուկրաինացի զինվորներ օգոստոսին գրավել էին Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանի մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածք:

Ավելի ուշ Կիևը պնդեց՝ դա դիտարկում է որպես սակարկման թեմա ապագա բանակցությունների համար, երբ բանակցությունների սեղանին կդրվի արևելյան Ուկրաինայի ճակատային գծից ռուսական զորքերը հեռացնելու հարցը:

Սակայն այսօր՝ ռուսական տարածքները գրավելուց յոթ ամիս անց, Ուկրաինան արագորեն զիջում է դիրքերը ռուսական ուժերին, որոնց աջակցում են դաշնակից Հյուսիսային Կորեայի զորքերը:

«Տպավորություն է, որ Ուկրաինայի զինված ուժերը հիմնականում պատրաստ են լքել Կուրսկի շրջանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է անկախ ռազմական վերլուծաբան Յան Մատվեևը։

Փորձագետները նշում են, որ Ուկրաինայի վերահսկողությունը Կուրսկում թուլացել է ավելի, քան երբևէ օգոստոսից ի վեր:

Կիևը դեռևս վերահսկում է Սուջայի մեծ մասը, սակայն տեղից ստացվող հաղորդումները վկայում են, որ ռուսական ուժերը վերջին օրերին ճեղքել են քաղաքից հյուսիս գտնվող պաշտպանական գծերը:

Ըստ տեղեկությունների՝ ռուս զինվորները Սուջա են սողոսկել չշահագործվող ստորգետնյա գազատարով՝ գաղտնի ներթափանցելով ուկրաինական դիրքեր:

9-ը մարտի, 2025թ.

4-ը մարտի, 2025թ.

24-ը փետրվարի, 2025թ.

Վերջին օրերին Ռուսաստանը նաև առաջխաղացման է գնացել և նոր բնակավայրեր գրավել Ուկրաինայի սահմանի երկայնքով՝ մի քանի հատվածներում:

Արդյունքում, ռուսական ուժերն այժմ կանգնած են ուկրաինական N07 մայրուղուց հինգ կիլոմետր հեռավորության վրա, որն ուկրինական զորքերին մատարակարարումներ ապահովող հիմնական ճանապարհն է։ Վերահսկելով այս ճանապարհը՝ ռուսները լրջորեն բարդացնում են ուկրաինական զորքերի և տեխնիկայի տեղաշարժը:

«Հակառակորդը փորձում է կտրել մատակարարման հիմնական ուղիները... ներկայիս եղանակը խոչընդոտում է մատակարարման երկրորդային ուղիների ստեղծմանը․ մեքենաները խրվում են ցեխի մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ուկրաինայի 104-րդ տարածքային պաշտպանության բրիգադի հրամանատար Անտոն Սերբինը:

Ռազմական վերլուծաբան Մատվեևն էլ փաստել է, որ ուկրաինացիների վիճակը բարդացել է հատկապես ռուսների վերջին՝ անօդաչու սարքերի ուժեղացված հարձակումներից հետո»:

Russia Pounding Ukrainian Supply Lines In Kursk, Says Analyst
please wait
Russia Pounding Ukrainian Supply Lines In Kursk, Says Analyst

No media source currently available

0:00 0:00:37 0:00

Կուրսկը կորցնելը հարված կլինի Ուկրաինայի համար՝ խաղաղություն հաստատելու՝ ԱՄՆ նախագահի սկսած բանակցություններից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG