Իսրայելցի երեք նախարարներ հրաժարական են ներկայացրել՝ այս կերպ իրենց բողոքն արտահայտելով ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի հետ ստորագրված զինադադարին:
Ազգային անվտանգության հրաժարական ներկայացրած նախարար Իտամար Բեն-Գվիրը Իսրայելի վարչեպատ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է «գաղափարական կարմիր բոլոր գծերը հատելու մեջ»՝ «Համաս»-ի հետ գործարքն անվանելով «ահաբեկչության լիակատար հաղթանակ»։
Հրաժարական ներկայացրած մյուս երկու նախարարները Բեն-Գվիրի կուսակիցներն են՝ Ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուն և Ազգային կայունության նախարար Իցհակ Վասերլաուֆը։
"Оцма Йехудит" կուսակցությունը, որի ղեկավարը Բեն Գվիրն է, հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին՝ շեշտելով կոալիցիա կվերադառնան, եթե «Համաս»-ի դեմ ռազմական գործողությունները վերսկսվեն և շարունակվեն մինչև Իսրայելի լիակատար հաղթանակը։
Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին՝ դադարեցնելով 15-ամսյա պատերազմը, որը ավերածություններ և լուրջ քաղաքական փոփոխություններ բերեց Մերձավոր Արևելքում:
Գազայում հրադադարի հաստատման առաջին օրը «Համաս»-ն ազատել է 3 իսրայելցի պատանդների, իսկ Իսրայելը՝ 90 պաղեստինցի բանտարկյալների։