Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ն Գազայի հրադադարը հաղթանակ է որակում


«Հեզբոլա»-ի առաջնորդ Նայիմ Քասեմը, արխիվ
«Հեզբոլա»-ի առաջնորդ Նայիմ Քասեմը, արխիվ

Լիբանանի հարավում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժումը Գազայում հրադադարի կնքումը հաղթանակ է որակում՝ պնդելով, որ այն «դիմադրության ուժերի դիմացկության վկայությունն է»։

«Այն հանգամանքը, որ հրադադարը կնքվեց այն նույն պայմաններով, որոնք առաջադրվել էին դեռ 2024-ի մայիսին, վկայում է, որ Իսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին, իսկ դիմադրության ուժերը համառորեն դիմադրել են», - հայտարարել է «Հեզբոլա»-ի առաջնորդ Նայիմ Քասեմը։

«Հեզբոլա»-ն, դիմադրելով Իսրայելին Լիբանանի տարածքից, իր ներդրումն է ունեցել այս հաղթանակում», - հայտարարել է կազմակերպության ղեկավարը։

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնությանը:

Համաձայնագրի վերջնական տարբերակը Իսրայելի և «Համաս»-ի միջև ստորագրվել է Դոհայում, հինգշաբթի ուշ երեկոյան հաղորդել է իսրայելական կողմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG