Իսրայելի կառավարության ուժային բլոկն այսօր հավաք կհրավիրի ՝ հաստատելու Իսրայելի ու «Համաս»-ի միջև հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնությունը։
Համաձայնագրի վերջնական տարբերակը Իսրայելի և «Համաս»-ի (ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ահաբեկչական կառույց 1 ճանաչված) միջև ստորագրվել է Դոհայում, հինգշաբթի ուշ երեկոյան հաղորդել է իսրայելական կողմը։
Այն պետք է հաստատի նաև Իսրայելի կառավարությունը՝ ողջ կազմով։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնում է՝ ողջ կազմով հավաք հնարավոր է միայն շաբաթ երեկոյան։ Այդ պատճառով հրադադարի պայմանավորվածությունը տեղափոխվում է մինչև հունվարի 20-ի կեսօր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։
Նախօրեին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «Համաս» խմբավորումը փորձում է վերանայել ձեռք բերված պայմանավորվածությունները։