Մատչելիության հղումներ

Հայտարարագրման ժամկետը տեղափոխվում է նոյեմբերի 1-ին


2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը, ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամտուների հայտարարագիր լրացնել:

Հայաստանի վարչապետը նաև վստահեցնում է՝ որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար կամ որևէ մեկի համար համընդհանուր հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ որևէ օրենսդրության կամ դրույքաչափի փոփոխություն:

Եկամուտները հայտարարագրելու թեման շարունակում է թեժ քննարկվել և՛ քաղաքացիների շրջանում, և՛ Կառավարությունում:

Մինչ Կառավարությունը խոստանում է հայտարարագրողներին խրախուսել մինչև 100 հազար դրամներով, քաղհասարակության ներկայացուցիչներից պնդում են, որ քաղաքացիների շրջանում վստահություն չկա Կառավարության նկատմամբ, ու շատերը հայտարարագրման հրավերն ընկալում են որպես հնարավոր ծուղակ։ Բացի այդ, մատնանշում են տեխնիկական խնդիրները:

XS
SM
MD
LG